ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ենթագիտակցական ինքնախոստովանություն Նիկոլ Փաշինյանի կողմից` «5-րդ շարասյունը պարտության պատճառ»

Ենթագիտակցական ինքնախոստովանություն Նիկոլ Փաշինյանի կողմից` «5-րդ շարասյունը պարտության պատճառ»
17.03.2023 | 09:17

Իր վերջին հարցազրույցում երկրի վարչապետի աթոռը զբաղեցնողը մի շարք ինքնախոստովանական ինքնաբացահայտումներ արեց։
Դրանցից մեկը վերաբերվում է «5-րդ շարասյանը»։
Իրականում, ինքը լրիվ ճիշտ է, երբ ասում է, որ պատերազմում մեր պարտության պատճառը «5-րդ շարասյունն» է։
Այդ ռեբուսի գաղտնիքը թաքնված է բառի նախնական ծագումնաբանության մեջ։
Բանն այն է, որ «5-րդ շարասյուն» ձևակերպման նախնական կիրառումը վերաբերում է ոչ թե արտաքին ուժերի օգտին ներքին պառակտիչ ուժերի գործունեության, այլ հենց ներքին քաղաքական դաշտում՝ պետության զավթման համար պայքարում «5-րդ շարասյան օգնությամբ» իշխանության գալուն։
Օրինակ՝ 1936 թ․ Իսպանիայում ծավալված քաղաքացիական պատերազմի ժամանակ ֆրանկիստական գեներալ Մոլան, որը ղեկավարում էր դեպի Մադրիդ արշավանքի 4 շարասյուները՝ հայտարարեց, որ իրենք պետության ներսում ունեն նաև «5-րդ շարասյուն», որի օգնությամբ էլ Իսպանիայում հաստատվեցին բռնապետական կարգեր։
Փաաստորեն, «5-րդ շարասյունն» ի սզբանե կիրառվել է հեղափոխական տեխնոլոգիաների՝ պետության զավթման և օրինական իշխանությունների տապալման գործողությունների համատեքստում։ Ստացվում է` Հայաստանում «5-րդ շարասյունը» գործի է դրվել ոչ թե 2020 թ․ 44-օրյա պատերազմի, այլ դրանից վաղ՝ 2018 թ․ «թավշյա հեղափոխության» սցենարի կյանքի կոչման ժամանակ։
Ընդ որում, տարիներ շարունակ ՀՀ-ում ներդրվել են պառակտիչ և պետության հիմքերի խարխլման այնպիսի ցանցեր, ինչպիսիք են տարաբնույթ «քաղհասարակության», «իրավապաշտպան», ՀԿ սեկտորի, ֆեյք օգտահաշիվների, ԶԼՄ-ների հարյուրավոր և հազարավոր «հեղափոխական» բջիջներ, որոնք էլ ճիշտ ժամանակին, արտաքին տերերի կողմից հեռակավարման վահանակի միաժամանակյա ակտիվացման արդյունքում իրականացրեցին «5-րդ շարասյան» գործառույթը՝ զավթեցին պետությունը ներսից ու գուժեցին մերօրյա «Սարդարապատում» հայ ժողովրդի պարտությունը։ Հետևաբար, հայ ժողովրդի պարտությունների շարանի դադարեցման միակ ճանապարհը «5-րդ շարասյան»՝ ՀՀ իշխանությունը զավթած բախտանխնդիրների խունտայի վնասազերծումն է։
Աստծուն ու մարդուն հասանելի բոլոր միջոցներով։

Խաչիկ ԳԱԼՍՏՅԱՆ

Դիտվել է՝ 4145

Մեկնաբանություններ